Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԻՄԱ ԷԼ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳԵՆԸ

ՀԻՄԱ ԷԼ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳԵՆԸ
03.06.2011 | 00:00

Սննդի անվտանգության տեսչությունն իր ողջ ներուժը նվիրելով կադրերի կրճատման «հզոր» գործին, երևի թե մոռացել է իր ուղղակի պարտականությունների մասին։ Դրանում համոզվելու համար պետք է այցելել «Մալաթիա» մեծածախ շուկա։ Եթե ուզում եք վնաս պատճառել ձեր թշնամու հողերին կամ առողջությանը, ապա պետք է «Մալաթիա» գյուղատնտեսական մեծածախ շուկայի պահեստներից ձեռք բերեք կարտոֆիլ, որի մեջ որդի և այլ վիրուսների պակաս չի զգացվում։ Ըստ որոշ խոսակցությունների` կարտոֆիլը ներմուծված է Պակիստանից, սակայն որոշ ժամանակ անց նշում էին, որ այն պարսկական ծագման է։ Ի դեպ, գինը ցածր չէ, էլի որ, «մսացուով» լի կարտոֆիլը հո էժան չէ՞ր լինի` 1 կգ-ն առնվազն 330 դրամ։ Նկատենք, որ հիվանդ, փտած կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը մանրածախին չի զիջում, մի տարբերությամբ, որ մանրածախի դեպքում կարտոֆիլն առողջ է և անվնաս։ Էլ չասենք, որ այս կարտոֆիլը ֆինանսապես լրջորեն հարվածում է մանր և միջին բիզնեսին, քանի որ վերջիններս պահեստներից կարտոֆիլը գնում են փակ պարկերով։
Մինչ սննդի անվտանգության տեսչությունը «կարթնանա», մենք փոքրիկ ուսումնասիրություն իրականացրինք։ «Կարտոֆիլի մեջ առկա է նեմատոդա տեսակի որդ, առկա է փտախտ։ Նման դեպքերում չի բացառվում այլ հիվանդությունների և վարակների առկայությունը ևս, ինչը բացահայտելու համար անհրաժեշտ է լաբորատոր ավելի խոր զննում»,- պարզաբանեց կենսաբանական գիտությունների թեկնածու Երանուհի Մակարյանը։ Հիշեցնենք, որ հիվանդ կարտոֆիլի դեմ Հայաստանի գյուղատնտեսներն ու կենսաբանները 1998-ից ի վեր շատ լուրջ ու երկարատև պայքար են մղել, սակայն նշված տիպի կարտոֆիլը, որը կարող է օգտագործվել որպես սերմացու, լրջորեն վտանգում է այն ձեռքբերումը, որն այսօր կա ոլորտում։ Իհարկե, հետաքրքիր է, թե ո՛ր ընկերությունն է ներմուծել «թակարդում» դրված այդ «ձրի պանիրը»։ Ցավոք, չկարողացանք ճշտել։ Զարմանալի է նաև այն, թե ինչպես է նեմատոդայով հիվանդ կարտոֆիլը հայտնվել մեծածախ շուկայում։ Արդյոք դրա տեսքից և գարշահոտությունից չե՞ն սարսափել մաքսակետում, և ինչո՞վ են զբաղված եղել սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները, քանի որ առանց նրանց թույլտվության գյուղմթերքը չի կարող հատել սահմանը։
Հավելենք, մենք ամենևին էլ համոզված չենք, թե «դրսի» որոշակի շրջանակների հեռուն գնացող նպատակները չեն թաքնված հիվանդ այս կարտոֆիլի պարկերում։ Իսկ ինչո՞ւ չկասկածել, որ մեր ժողովրդի հենց առողջության գենին հարվածելու միտում ունի այն։ Հիշենք, թե նման «կենտրոնները» վերջին 20 տարիներին ինչպես ձևախեղեցին մեր մշակութային գենը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ